Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս երեք անձ է ձերբակալվել
ԱշխարհՄոսկվայի Բասմանի դատարանը հետաքննության միջնորդությամբ ձերբակալել է Ռուսաստանի Դաշնության երեք քաղաքացիների՝ Ալեքսանդր Բիլինին, Օլեգ Անտիպովին եւ Դմիտրի Տյաժելիխին, որոնք մեղադրվում են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի համար քրեական գործով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը։
Դատարանի որոշմամբ Բիլինի, Անտիպովի եւ Տյաժելիխի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ազատազրկումը՝ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 8-ը։
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ բոլոր ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողություն կատարելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա, բ, գ» կետեր): Երեքն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, պարզաբանել են դատարանից։
Հոկտեմբերի 13-ին Ղրիմի դատարանը ձերբակալել էր գործով առաջին հինգ ամբաստանյալներին՝ Արտեմ Ազատյանին, Գեորգի Ազատյանին, Ռոման Սոլոմկոյին, Վլադիմիր Զլոբին եւ Արթուր Տերչանյանին։