Ուկրաինայում կրկին լարված է. ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել
ԱշխարհՈւկրաինայի ամբողջ տարածքում կրկին օդային տագնապ է հայտարարվել:
Տեղեկությունը տարածել է «Ստրանա» գործակալությունը:
Հրթիռակոծությունների մեծ վտանգի պատճառով այսօր՝ հոկտեմբերի 18-ի վաղ առավոտից, օդային տագնապ է հայտարարվել մասնավորապես մայրաքաղաք Կիևում, Կիրովոգրադի, Չերկասի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևսկի և Կիևի մարզերում:
Նշվում է, որ Կիևի մերձակայքում Ռուսաստանի կողմից արձակված մի քանի հրթիռ է խփվել: