Իտալիայի իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինայի տարածքը
ԱշխարհԻտալիայի արտգործնախարարությունը, Կիևի վրա օդային հարվածների ֆոնին, իր քաղաքացիներին հիշեցրել է Ուկրաինայից հեռանալու անհրաժեշտության մասին:
Այդ մասին հայտնել է Իտալիայի ԱԳ նախարարության ճգնաժամային կենտրոնը, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինայում գտնվող Իտալիայի քաղաքացիները պետք է օգտվեն հասանելի ու առավել անվտանգ միջոցներից, այդ թվում՝ գնացքներից, որպեսզի դուրս գան երկրից: