Տղամարդը ձերբակալվել է ընկերոջ 12-ամյա դստեր հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու համար
ԱշխարհՌԴ Տյումենի մարզում ձերբակալվել է տեղի 32-ամյա բնակիչը՝ 12-ամյա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Այս մասին հայտնում են մարզի դատարանների միասնական մամուլի ծառայությունից, գրում է Gazeta-ն։
Հայտնի է, որ մինչ աղջկա մայրը աշխատանքի է եղել, բնակարան է եկել ընտանիքի ծանոթը։ Նա սեքսուալ գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ, իսկ հետո սկսել է նրա հետ նամակագրություն պահպանել սոցիալական ցանցերում։
Երբ բռնարարը նամակագրությամբ սկսել է գայթակղել երեխային, նա մորը պատմել է կատարվածի մասին։ Կինը բողոք է ներկայացրել իրավապահներին։
Մեղադրյալը դիմել է փախուստի, հայտնվել դաշնային հետախուզման մեջ և կալանավորվել։ Դատարանի որոշմամբ՝ նա քննչական մեկուսարանում կլինի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։ Տղամարդուն սպառնում է 12-20 տարվա ազատազրկում։