Ուկրաինային հարվածելիս՝ իրանական դրոններ չեն օգտագործվում. Կրեմլը հերքում է
Ռուսաստան
Ուկրաինայում «հատուկ գործողության» ժամանակ օգտագործվում են միայն ռուսական զինատեսակներ:
Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, Կրեմլում չեն տիրապետում այնպիսի տեղեկության, ըստ որի՝ Ուկրաինային հասցվող հարվածների ժամանակ կիրառվում են իրանական արտադրության դրոններ:
Հավելենք, որ Ուկրաինան մշտապես հայտարարել է ՌԴ կողմից իրանական դրոն-կամիկաձեներ օգտագործելու մասին, իսկ Եվրամիությունը մտադիր է այդ հարցով հետաքննություն անցկացնել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)