Ուկրաինայում իսկական աղետ է. հանրապետությունում լույս, ջուր և ջեռուցում չի լինելու
ԱշխարհՈւկրաինան պետք է պատրաստվի էլեկտրականության, ջրի և ջեռուցման զանգվածային անջատումներին:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշչենկոն, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Ամբողջ երկրում ունենք ծայրահեղ իրավիճակ. Մի շրջան կախված է մյուսից։
Պետք է ամբողջ երկրով մեկ նախապատրաստվենք նրան, որ հնարավոր է՝ թե՛ էլեկտրականության, թե՛ ջրամատակարարման և թե՛ ջեռուցման անջատումներ լինեն»,- ասել է պաշոնյան: