Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը չկալանավորվեց
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Մաթևոսյանի, որոշում կայացրեց չկալանավորել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Ալեքսանյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն երեկ մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։