Իրանը՝ ահաբեկչության հովանավոր. Ռադայում համապատասխան օրինագիծ է ներկայացվել
ԱշխարհՈւկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ երկրի խորհրդարանին է ներկայացրել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և իսլամական հանրապետությանը «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու մասին օրինագիծը:
Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:
Բացի այդ, Գոնչարենկոն առաջարկել է Գերագույն Ռադային դիմել ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ-ին,ՆԱՏՕ-ին և այլ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև երրորդ երկրների կառավարություններին՝ Իրանը ահաբեկչության հովանավոր երկիր ճանաչելու և այդ պետության դեմ նոր պատժամիջոցների սահմանելու կոչով: