22 երկիր հետաքրքրված է իրանական ԱԹՍ-ների գնմամբ
Իրան
22 երկիր հետաքրքրված է իրանական ԱԹՍ-ների գնմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին, հաղորդում է Tasnim-ը։
Կարեւորելով Իրանի առաջընթացը անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ՝ գեներալն ասել է.«Այսօր մենք հասել ենք նրան, որ աշխարհի 22 երկրներ ցանկանում են Իրանից անօդաչու թռչող սարքեր գնել»։
Նա նաեւ գովաբանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերին վերջին հաջողված եւ ճշգրիտ հրետանային եւ հրթիռային հարվածները Իրաքյան Քրդստանում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դեմ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան