Թուրքիայում երկու կին է մահացել օդապարիկի կոշտ վայրէջքի ժամանակ
Այլ
Թուրքիայի Կապադովկիա շրջանում օդապարիկի կոշտ վայրէջքի ժամանակ Իսպանիայից երկու զբոսաշրջիկներ են մահացել, ևս երեք հանգստացողներ վիրավորվել են։ Այս մասին գրում է Cumhuriyet թերթը։
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան: Նշվում է, որ օդապարիկում եղել է 30 մարդ, որոնցից երկուսը անձնակազմի անդամներ են եղել։
Քամու անսպասելի ուժեղացման պատճառով օդապարիկը կոշտ վայրէջք է կատարել, ինչի հետևանքով 62-ամյա և 64-ամյա կանայք մահացել են, ևս երեք ճանապարհորդներ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։
Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։ Ըստ Նևշեհիր նահանգի իշխանությունների՝ ներկա պահին նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)