Լոնդոնի բնակչին սկսել են դիվանագետներ այցելել, երբ նա իր տունը կատակով նշել է որպես Մոլդովայի դեսպանատուն
ԱյլԼոնդոնի բնակչին այցելել են մի քանի դիվանագետներ, ովքեր կարծում էին, որ եկել են Մեծ Բրիտանիայում Մոլդովայի դեսպանատուն: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղամարդը կատակով Մոլդովայի դեսպանատուն գրությամբ ցուցանակ է ամրացրել իր տան վրա:
24-ամյա Հյուեյ Շեփերդ-Քրոսն ասել է, որ ցանկացել է «անվնաս կերպով» կատակել՝ իր տան վրա ցուցանակ կախելով, որում ասվում է, որ Լոնդոնում իր տունը Մոլդովայի դեսպանատունն է, հայտնում է point.md-ը՝ հղում անելով ռումինական մամուլին։
Ավելին, անգլիացին Google Maps-ում նշել է, թե իր տան հասցեն և հեռախոսահամարը պատկանում են դիվանագիտական ներկայացուցչությանը։
Նրա տան դռան մոտ սկսել են գալ մոլորության մեջ ընկած դիվանագետներն ու Մոլդովայի քաղաքացիները։
Անգլիացին հանել է ցուցանակը և ներողություն խնդրել իր «կատակի» պատճառած «աշխարհաքաղաքական խառնաշփոթի» համար։
«Ես շատ եմ ցավում աշխարհաքաղաքական խառնաշփոթի համար, որը ես հրահրել եմ։ Դա անվնաս կատակ էր, և ես մտադիր չէի վիրավորել մոլդովացի ժողովրդին»,- ասել է Հյուեյ Շեփերդ-Քրոսը:
Մոլդովայի Հանրապետության իրական դեսպանատունը գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Չիսվիկ արվարձանում, և այժմ ամեն ինչ վերադարձել է իր բնականոն հունին, դիվանագիտական առաքելությունն ունի ճիշտ հասցեն և համարը Google Maps-ում։