ՔՊ-ական պատգամավորները ԵԽ-ում քննարկել են Ադրբեջանի վերջին ագրեսիան ու իրավիճակից ելքերը
Արտաքին Քաղաքական
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր գործընկերներիս՝ Հայկ Կոնջորյանի և Արուսյակ Ջուլհակյանի հետ, Եվրոպական խորհրդարանում մի շարք կարևոր հանդիպումներ ենք ունեցել Եվրախորհրդարանի մեր գործընկերների հետ:
Մասնավորապես, հանդիպել ենք Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի և Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի և Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:
Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձել ենք Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը:
Առաջիկա օրերին հանդիպումները մեր եվրոպացի գործընկերների հետ կշարունակվեն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)