Իշխանության և հռետորաբանությունը, և գործողությունները վկայում են այն մասին, որ նախապատրաստվում են հերթական զիջումներին․ Էլիբեգովա
Քաղաքական
Վերջին շրջանում առավել սուր են դրված Արցախի գոյութենական ու անվտանգային հարցերը․ պատճառներից հիմնականն այն է, որ ՀՀ իշխանությունները ուղիղ տեքստով հայտարարեցին, թե 44-օրյա պատերազմից հետո ի զորու չեն պաշտպանելու Արցախի ու Արցախահայության անվտանգությունը։ Ցավալի արձանագրում է, բայց կարծես խփվում են Արցախի հանձնման «վերջին մեխերը»։ Մինչդեռ Ալիևը շարունակում է հոխորտալ, սպառնալ ու նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։
Ինչպե՞ս կանխել այս կործանարար ընթացքը, և արդյո՞ք միայն ՀՀ իշխանությունների սխալ ու ոչ համարժեք գործողություններն են, որ այդքան սանձարձակ են դարձրել Ալիևին ու նրա վարչակազմին։
«Պատերազմում պարտված ցանկացած իշխանություն շարունակաբար զիջումների է գնալու ուժի սպառնալիքի ներքո։ Դրա ականատեսն ենք մենք երկու տարի փաստացի։ Ինչ վերաբերում է ի զորու չլինելուն, ապա ներկա իշխանությունը 2 տարվա ընթացքում որևէ գործնական քայլ չի արել բանակի վերականգնման, առաջնագծի ամրացման և մատակարարման խնդիրները լուծելու համար։ Եվ դրա վառ ապացույցն էին սեպտեմբերի 13-14-ի թշնամու հարձակման արդյունքները»,- ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Մեր զրուցակցի կարծիքով, խոսքը հնարավորությունների բացակայության մասին չէ, ինչպես փորձում են նկարագրել, քանի որ և պարգևավճարների, և նախարարությունների զուգարանների վերանորոգման համար գումար հեշտությամբ գտնում են, բայց առաջնագծում էլեմենտար հարցեր զինվորականների համար լուծելուն հերթը չի հասնում։
«Իշխանության և հռետորաբանությունը, և գործողությունները վկայում են այն մասին, որ նախապատրաստվում են հերթական զիջումների բանակցությունների ժամանակ և լուծումը այստեղ միանշանակ է՝ փոխել և բանակցողներին, և որոշում կայացնողներին»,-ընդգծեց Էլիբեգովան։
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)