Զելենսկին աշխատանքից ազատել է Ղազախստանում իր դեսպանին, ով կոչ էր անում սպանել ռուսներին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պյոտր Վրուբլևսկուն հեռացրել է Ղազախստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։
Այդ մասին ասված է Ուկրաինայի ղեկավարի ստորագրած հրամանի մեջ։
Հիշեցնենք, որ Վրուբլևսկին ղազախ բլոգերներից մեկին տված հարցազրույցում ուկրաինացիներին կոչ էր արել «որքան հնարավոր է շատ ռուսների սպանել»։
Ավելի ուշ, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի անդամները հրապարակայնորեն դատապարտել են ուկրաինացի դիվանագետի կոչը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից