Ռոնալդուն ճանաչվել է 2022 թվականի աշխարհի ամենապահանջված մարզիկը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն SportsPro-ի վարկածով ճանաչվել է 2022 թվականին աշխարհի ամենապահանջված մարզիկը գովազդատուների և հովանավորների տեսանկյունից: Վարկանշային աղյուսակում ընդգրկված էին 50 մարզիկներ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։
Երրորդը «Ֆորմուլա 1»-ի առաջնությունում աշխարհի յոթակի չեմպիոն անգլիացի Լյուիս Հեմիլթոնն է։ Ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը չորրորդ տեղում է, իսկ Փարիզի Սեն Ժերմենի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հինգերորդն է։
Ցուցակում մարզիկների դիրքերը որոշվել են՝ ըստ իրենց ապրանքանիշի հաջողություններով, ֆինանսական վիճակով և հանդիսատեսի կողմից նրանց նկատմամբ հետաքրքրության աստիճանից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)