Ջունգլիներն ամենուր են, այդ թվում՝ Ուկրաինայում․ Բորելի սկանդալային հայտարարությունը
ԱշխարհԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ներողություն է խնդրել Եվրոպան այգու, իսկ մնացած աշխարհը՝ ջունգլիների հետ համեմատելու համար։
Քաղաքական գործիչը նշել է, որ իր խոսքերը «հանվել են կոնտեքստից և սխալ են մեկնաբանվել»։
Նրա խոսքով, «ջունգլիները» ոչ թե կոնկրետ երկրներ են, այլ անօրինականության ու անկարգությունների ողջ աշխարհը։
«Ջունգլիների մասին իմ հիշատակումը ռասիստական, մշակութային կամ աշխարհագրական երանգավորում չունի: Ցավոք, ջունգլիներն ամենուր են, այդ թվում՝ այսօր Ուկրաինայում»,- գրել է Բորելը իր բլոգում։