«Բրյուսելի պատժամիջոցները ոչնչացնում են մեզ». Բուդապեշտում դեմ են հակառուսական սանկցիաներին
Աշխարհ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի մետրոյում և փողոցներում հայտնվել են պաստառներ, որոնց վրա գրված է «Բրյուսելի պատժամիջոցները ոչնչացնում են մեզ» և պատկերում են «պատժամիջոցներ» գրությամբ ռումբ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նմանատիպ պատկերն օգտագործվում է նաև որպես ետնանկար Հունգարիայի կառավարության սոցիալական ցանցերում:
Այսպիսով, երկրի իշխանությունները Հունգարիայի քաղաքացիներին կոչ են անում ազգային խորհրդակցությունների ժամանակ արտահայտել իրենց կարծիքը հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սեպտեմբերի վերջին ասել էր, որ երկիրը առաջինն է Եվրոպայում, որը սկսել է ազգային խորհրդակցություններ՝ պարզելու քաղաքացիների կարծիքը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)