Թոշակառուն կրակել է ավտոմեքենայում երաժշտություն լսող դեռահասների վրա
ԱշխարհՌուսաստանում թոշակառուն ատրճանակից կրակ է բացել ավտոմեքենայում երաժշտություն լսող դեռահասների վրա։ Այս մասին հայտնում է Նովգորոդի մարզի ՍՈՒ ԿԿ-ն։ Երկու մարդ վիրավորվել է, գրում է Gazeta-ն։
«Երիտասարդները Նովգորոդի շրջանի Ռաշչեպ գյուղում ավտոմեքենայում երաժշտություն են լսել, և տեղի բնակչին դա դուր չի եկել, ինչի կապակցությամբ՝ կասկածյալը վերցրել է իր մոտ եղած ատրճանակը և կրակոց արձակել դեպի այն ավտոմեքենան, որում գտնվել են դեռահասները։ Փամփուշտի արձակման հետևանքով՝ երկու դեռահասներ հրազենային վնասվածքներ են ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեռահասները տեղափոխվել են հիվանդանոց։ Կրակ արձակողը տեղի 73-ամյա բնակիչ է։ Այժմ որոշվում է տղամարդու նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։ Հարուցվել է քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով։