Բայդենին հեռու ե՞ն պահում Պուտինից․ Սպիտակ տունը հատուկ ծրագիր է մշակում
Աշխարհ
Սպիտակ տունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը խուսափեն ուղիղ հանդիպումից:
Այս մասին հայտարարել է Politico-ի ամերիկյան հրատարակությունը։
Ամերիկացի պաշտոնյաները բացառել են պաշտոնական հանդիպման հնարավորությունը և քայլեր են ձեռնարկում, որպեսզի ԱՄՆ նախագահը չհանդիպի իր ռուս գործընկերոջը միջանցքում կամ նույնիսկ առաջնորդների խմբակային լուսանկարում, գրել է պարբերականը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Ինդոնեզիայում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն