Ղրղզստանի ՊՆ-ն առաջարկել է ՀԱՊԿ ուժեր տեղակայել Տաջիկստանի հետ սահմանին
ԱշխարհՂրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Բակտիբեկ Բեկբոլոտովն առաջարկել է ՀԱՊԿ ուժեր տեղակայել Տաջիկստանի հետ սահմանին՝ խաղաղությունը պահպանելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջերս հանդիպեցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Ես նրան ասացի, որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև խաղաղություն չի լինի։ Ինչո՞ւ։ Որովհետև ղրղզներն ունեն իրենց ճշմարտությունը, տաջիկները՝ իրենց»,- ասել է Բեկբոլոտովը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում։
Ղրղզստանի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ սահմանին անհրաժեշտ է մի տեսակ «իրավարար», որը կարող է հաշտեցնել հակամարտող կողմերին։ Բեկբոլոտովը կարծում է, որ ՀԱՊԿ կոնտինգենտը կարող է պահպանել հավասարակշռությունը և կանխել սահմաններին խմբերի կուտակումը։ Սահմանի խաղաղացումից հետո, ըստ Բեկբոլոտովի, հնարավոր կլինի սկսել լուծել քաղաքական հարցերը, այդ թվում՝ սահմանի սահմանազատումը և սահմանագծումը։