Ինչո՞ւ Իսրայելը զենք չի մատակարարում Ուկրաինային․ Նեթանյահուն նշել է պատճառը
Աշխարհ
Եթե Իսրայելը զենք մատակարարի Ուկրաինային, ապա դա կարող է հայտնվել Իրանի մոտ։
Նման մտավախություն է հայտնել իսրայելական գլխավոր ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցության առաջնորդ և նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը զենք չի մատակարարում Կիևին։
Հատկանշական է, որ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Կիևը պաշտոնապես կդիմի Իսրայելին՝ ՀՕՊ համակարգեր մատակարարելու խնդրանքով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն