Էրդողանն ու Պուտինը համաձայնության են եկել․ ի՞նչ են որոշել երկու առաջնորդները
Արտաքին Քաղաքական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է գազային հանգույցի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ին։
Նրա խոսքով, Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի տարածքով։
«Հիմա Եվրոպան մտածում է, թե ինչպես ապահովի իրեն էներգիայով գալիք ձմռանը։ Մենք, փառք Աստծո, նման խնդիր չունենք։
Ավելին, պարոն Պուտինի հետ մեր վերջին հանդիպմանը պայմանավորվեցինք Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու մասին։ Ինչպես ինքն է հայտարարել, Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի տարածքով»,- ասել է Թուրքիայի նախագահը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)