Ինչո՞ւ է «լռում» ընդդիմությունը Հայաստանի և Արցախի համար այս օրհասական ժամին․ պատգամավորը փակագծեր բացեց
Քաղաքական
Ընդդիմության հասցեին որոշակի քննադատություն կա, թե Արցախին ու Հայաստանին վերաբերող գործընթացների առավել մտահոգիչ այս փուլում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն, երբ Արցախը կանգնած է գոյութենական վտանգի առջև, վճռական հակազդեցության կոնկրետ քայլեր չեն նախաձեռնվում։
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր ուժերի այս «լռությունը»՝ գոնե հրապարակային պայքարի բացակայությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց․
«Այս հարցին վերջերս անդրադարձել է Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ այս այսպես ասած հարաբերական դադարը պետք է ընկալել որպես մեծ գործընթացին պատրաստվելու շրջան: Խոշոր հաշվով ես այստեղ ավելացնելու բան չունեմ»։
Այդուհանդերձ, ընդդիմադիր գործչի պնդմամբ, բոլոր ազգային դերակատարները գիտակցում են այս իրավիճակում ունեցած պատասխանատվությունը և դերակատարությունը:
«Վստահ եմ, որ կկարողանանք առաջիկայում մեր հայրենակիցներին առաջարկել ելքի ծրագիր, ինչպես, օրինակ, դա եղավ ապրիլ-մայիս ամիսներին»,-հավելեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)