Գևորգ Լոռեցյանն ազատ կարձակվի
ԻրավունքՎերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը 4 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Լեւոն Սահակյանը։
«Կլինեմ կարճ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ԴԱՏԱՎՈՐ Սերգեյ Մարաբյանը բեկանեց դատարանի անհիմն որոշումը ու Լոռեցյանի նկատմամբ կիրառեց գրավ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Լոռեցյանը, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով՝ 2 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա կալանավորված էր 2019 թ․ դեկտեմբերի 7-ից։