ԱՄՆ-ն բանակցություններ է վարել Թուրքիայի հետ՝ Անկարայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու վերաբերյալ. Bloomberg
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Ֆինանսների նախարարի՝ ֆինանսական հանցագործությունների գծով օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգի գլխավորած պատվիրակությունն այս շաբաթ թուրքական իշխանությունների հետ քննարկել է Անկարայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, ովքեր ցանկացել են անանուն մնալ:
«ԱՄՆ պաշտոնյաները բանակցություններ են վարել թուրք գործընկերների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման վերաբերյալ (...) Սա Արևմուտքի ևս մեկ քայլ էր՝ ճնշում գործադրելու Անկարայի վրա՝ Մոսկվայի դեմ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու համար»,- նշում է գործակալությունը։
ԱՄՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի կենտրոնական բանկի ղեկավարի և Անկարայի ու Ստամբուլի գործարար խմբերի ներկայացուցիչների հետ։
Բացի այդ, սպասվում է, որ չորեքշաբթի պատվիրակությունը կհանդիպի Թուրքիայի ֆինանսների նախարարության այլ ներկայացուցիչների հետ։