Իրանի հոգևոր առաջնորդը բարձր է գնահատել «ահեղ անօդաչու թռչող սարքերի» ստեղծումը
ԱշխարհԻրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին դրական է գնահատել իրանական «ահեղ անօդաչու թռչող սարքերի» ստեղծման ծրագրի իրականացումը։ Նրա խոսքերը հայտնում է Interfax-ը։
«Երբ մի քանի տարի առաջ հրապարակվեցին իրանական անօդաչու թռչող սարքերի լուսանկարները, խոսվեց այն մասին, որ դա ֆոտոմոնտաժ է։ Այժմ այդ անօդաչու սարքերը կոչվում են ահեղ», - ասել է Խամենեին՝ ընդգծելով անօդաչու սարքերի ստեղծողների հաջողությունները։
Հոկտեմբերի 18-ին Խամենեիի ռազմական խորհրդական, Իրանի զինված ուժերի գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին Թեհրանի ռազմական ակադեմիայում իր ելույթի ժամանակ նշել էր, որ այժմ 22 երկիր հետաքրքրված է իրանական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմամբ։