Հոգեբանը խոսել է կանանց և տղամարդկանց անհավատարմության պատճառների մասին
ԱյլՄարդիկ զուգընկերներ են փոխում սեր որոնելիս, վստահ է հոգեբան Ելենա Բոգատովան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա ասել է, որ հենց դա է դավաճանության պատճառը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ։
Բոգատովայի խոսքով, թեև ՌԴ-ում բազմակնություն չկա, այնուամենայնիվ շատերը կողքից կապեր են հաստատում։ Նա դա բացատրում է նրանով, որ միամուսնությունը մշակութային, այլ ոչ թե կենսաբանական հատկանիշ է, և մարդիկ կարիք ունեն հակառակ սեռի հետ բազմաթիվ հարաբերությունների:
«Շատերը հավատում են, որ յուրաքանչյուր մարդ երկրի վրա ինչ-որ տեղ ունի իր զուգընկերը: Եվ յուրաքանչյուր մարդ անընդհատ որոնումների մեջ է։ Բայց ճակատագիրը թույլ չի տալիս մարդկանց անմիջապես հանդիպել, քանի որ նման հանդիպումից առաջ նրանք պետք է որոշակի փորձ ձեռք բերեն։ Եվ դա կարելի է ձեռք բերել՝ անցնելով բազմաթիվ հարաբերությունների միջով»,- ասել է նա։
Lenta.ru-ի զրուցակիցը հավելել է, որ ոչ բոլորն են պատրաստ համակերպվել սիրելիի կողքին մի քանի զուգընկերների ներկայությանը։ Ուստի ավելի լավ է նախապատվությունը տալ ոչ թե միաժամանակյա, այլ հաջորդական հարաբերություններին։
Եթե պարզվի, որ զուգընկերն անտարբեր է ուրիշների զգացմունքների նկատմամբ, ապա կարող եք հանգիստ թողնել այդպիսի մարդուն, կարծում է հոգեբանը։ Նրա կարծիքով՝ նման մարդիկ չեն փոխվի, քանի դեռ չեն հանդիպել մեկին, ով լիովին բավարարում է իրենց ներքին պահանջներին ու կարիքներին։