ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի կարիքների գնահատման թիմ
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը երկիր կուղարկի կարիքների գնահատման թիմ, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Այցի նպատակն է գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանամերձ առանձին շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և փորձի հիման վրա՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում։
Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երեւանը դիմել է կազմակերպությանը Ադրբեջանի հետ սահման դիտորդներ ուղարկելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)