Մեծ Սեպասար գյուղի տներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ հոսպիտալացվել է 4 մանկահասակ երեխա
Հասարակություն
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սեպասար գյուղում այրվում է տուն:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի հյուրասենյակում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է հյուրասենյակի հատակից մոտ 0․5 քմ հատված։
Տնից ծխահարված վիճակում դուրս են բերվել Ա․ Գ․-ն (ծնված 2016 թ․), Հ․ Գ․-ն (ծնված 2017 թ․), Ի․ Գ․-ն (ծնված 2019 թ․) և Դ․ Գ․-ն (ծնված 2021 թ․), որոնք հոսպիտալացվել են Աշոցք քաղաքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան