Պուտինն անհավանական ծանր իրավիճակում է. Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ փորձում է վախեցնել ուկրաինացիներին և ստիպել նրանց կապիտուլյացիայի ենթարկել։
Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 19-ին, հաղորդում է Սպիտակ տան կայքը։
Բայդենը պատասխանել է Ուկրաինայի չորս շրջաններում Պուտինի կողմից «ռազմական դրություն» մտցնելու մասին հարցին՝ ասելով, որ Կրեմլի ղեկավարի այս գործողությունները վկայում են պատերազմի վերաբերյալ նրա մտավախությունների մասին։
«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինն անհավանական ծանր վիճակում է, և ինձ թվում է, որ նրան հասանելի միակ գործիքը դաժան վերաբերմունքն է Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ՝ փորձելու վախեցնել նրանց կապիտուլյացիայով։ Նրանք չեն պատրաստվում դա անել», - ասել է ԱՄՆ նախագահը։