Սա անընդունելի է․ Լինեկերը` Ռոնալդուի պահվածքի մասին
Սպորտ
Նախկին ֆուտբոլիստ, այժմ մարզական փորձագետ Գարի Լինեկերը դժգոհել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (2:0)։ «Կներեք, սա անընդունելի է։ Դա շատ վատ է»,- Լինեկերին մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս հանդիպմանը մնաց պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չեկավ մինչև 90-րդ րոպեն։ Սրա պատճառով՝ պորտուգալացին մրցավարի եզրափակիչ սուլիչից առաջ լքեց պահեստայինների նստարանը՝ չնայած դեռ հնարավորություն ուներ խաղադաշտ մտնելու։
Ռոնալդուն Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ութ հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)