Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան «Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան Բաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել» ԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվում Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 

Սամվել Կարապետյանը՝ թիրախում. կգնա՞ Փաշինյանը ռուսական կապիտալի «ռեյդերական» զավթման

Վերլուծական

Հայաստանում հակառուսական տրամադրությունների ֆոնին լուրեր են տարածվում, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, եւ դա դրսեւորվում է ոչ միայն ռուսական ռազմաբազայի դուրսբերման եւ ՀԱՊԿ-ն լքելու ակնարկների տեսքով: Հայտնի է, որ Հայաստանն ու ՌԴ-ն միմյանց հետ կապված են ոչ միայն ռազմավարական դաշնակցային կապերով, այլեւ՝ տնտեսական։ Ռուսական ընկերություններն են շահագործում Մեծամորի ատոմակայանը, Հայաստանի երկաթուղին, գազամատակարարումն իրականացնում է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, դիզվառելիքը հիմնականում ներկրում է «Ռոսնեֆտ»-ը, իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերն ու բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պատկանում են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին։

Եվ այս ֆոնին, բավական ուշագրավ պրոցեսներ են զարգանում, որոնք միտված են էներգետիկ դաշտի ազատականացման անվան տակ՝ դուրս մղել ռուսական կապիտալը ՀՀ էներգետիկ դաշտից: Շաբաթներ առաջ Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ ստորագրվել են մի շարք կարևորագույն փաստաթղթեր և ձեռք են բերվել համաձայնություններ: Հանդիպումների արդյունքում տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը: ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսն էլ, մայիսի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հուշագրին, հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները։ Խոսք գնաց անգամ այն մասին, որ Երևանը քննարկում է հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման գործում ամերիկյան մասնակցության հարցը։ Դրանից ամիսներ առաջ պարզ էր դարձել, որ Հայաստանը հրաժարվում է ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի համար նախատեսված ռուսական վարկից: Իսկ ՄԱԳԱՏԷ-ի նախագահի այցից հետո քննարկվում էր հնարավորությունը, որ  ստորագրված հայ-ամերիկյան միջուկային ոլորտի համագործակցության հուշագրի հիման վրա Երևանն ընտրի ամերիկյան մոդուլային փոքր կայանների տարբերակը:

ԱՄՆ կատարած այցից հետո պարզ դարձավ ևս մեկ իրողություն, որ բրիտանական Shell -ը ամիսներ անց մուտք կգործի հայկական շուկա:  Այս համատեքստում պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ «Շելը» միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով:  Հետևաբար սա ոչ միայն կոմերցիոն հարց է, այլ առաջին հերթին աշխարհաքաղաքական, քանի որ սրանով Հայաստանի իշխանությունները բավականին լուրջ հարված են հասցնելու Ռոսնեֆտին, որը հանդիսանում  է ՀՀ հիմնական մատակարարը այս պահին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արձանագրել էր, որ Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի գերակշիռ մասը հայաստանյան ներմուծողները ձեռք են բերում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է Ռուսաստանի նավթաարդյունաբերության առաջատար «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ձեռնարկությունը: Այլ կերպ ասած՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն միջնորդ կազմակերպություն է հայաստանյան ներմուծողների և ռուսական «ՆԿ «Ռոսնեֆտ»-ի միջև: 

Վերջերս մամուլում հայտնվել է մի տեղեկություն, որը իշխանությունները սովորականի համաձայն չեն շտապում հերքել: Այդ տեղեկության համաձայն Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի ընթացքում պատվիրակներից Ֆրենկ Փալոնը գաղտնի հանդիպում է ունեցել Տիգրան Ավինյանի հետ։ Այս հանդիպման ժամանակ Ավինյանին հանձնարարվել է ցանկացած միջոցներով «նեղել» «Գազպրոմ Արմենիայի» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ձեռնարկության ներկայիս սեփականատերերին՝ ընդգծելով, որ այս ընկերությունների ձեռքբերման համար ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ցանկացած միջոցներ հատկացնել։ Վերոնշյալ ձեռնարկությունների սեփականատերերն են համապատասխանաբար «Գազպրոմ»-ը և Սամվել Կարապետյանը։ Այս տեղեկությունները չհերքվեցին, փոխարենը պարզ դարձավ, որ կառավարությունը հանկարծ որոշել է աուդիտ իրականացնել ՀԷՑ-ում: Բացի այդ, ՀԷՑ-ը հայտնվել է նաև ՊԵԿ-ի թիրախում, այստեղ մանրակրկիտ հարկային ուսումնասիրություններ են սկսվել: Լուրեր են տարածվում, որ հաջորդիվ նմանատիպ ուսումնասիրություններ և աուդիտ իրականացվելու է «Գազպրոմ»-ում: 

Արդյո՞ք Փաշինյանը, ստանալով Արևմուտքի քարտ-բլանշը, ռուսական կապիտալի ռեյդերական զավթմանն է նախապատրաստվում, որի արդյունքում դիցուք՝ Սամվել Ալեքսանյանից կխլվի ՀԷՑ-ը ազգայնացման և արևմտյան արդյունավետ մենեջմենթ իրականացնող ընկերությանը հանձնելու պատրվակով: Ամեն դեպքում, նման սցենարի հավանականությունը մեծ է, իսկ առաջին ծիծեռնակներն՝ արդեն իսկ առկա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
Ամենադիտված