Տղամարդը դանակահարել է ամուսիններին և քնել նրանց մարմինների մոտ
ԱյլՌԴ Սվերդլովսկի մարզում տեղի 57-ամյա բնակչին հարկադիր բուժման են ուղարկել ամուսնական զույգի սպանությունից հետո։ Այս մասին հայտնում է mk.ru-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի մարզային վարչությանը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի մարտին՝ Բայկալովո գյուղում։ Տղամարդը այցելել է ընկերոջը և հարբած վիճակում վիճաբանել տանտերերի հետ։ Արդյունքում՝ նա վերցրել է դանակն ու դանակահարել ամուսիններին։ Դրանից հետո նա պառկել է դիակների կողքին ու քնել։
Դատահոգեբուժական փորձաքննությունը տղամարդուն անմեղսունակ է ճանաչել։ Նա հարկադիր բուժման է ուղարկվել։