ՀԱՊԿ խորհուրդը կքննարկի Հայաստանին համատեղ աջակցություն տրամադրելու առաջարկները
ՀայաստանՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհուրդն առաջիկայում կքննարկի համատեղ քայլերով Հայաստանին աջակցություն տրամադրելու առաջարկները: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Քննարկվում է մոտակա ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը: Ենթադրվում է, որ կայանալիք նիստի ընթացքում Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները: Եվ պետք է նաև քննարկեն Երևանին օգնություն տրամադրելու համատեղ քայլերի մասին առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն տրամադրելու համատեղ քայլերի մասին:
Այս հարցով պաշտոնական տեղեկատվություն, ես կարծում եմ, կտրամադրվի ՀԱՊԿ քարտուղարության կողմից, մենք էլ կկիսվենք տեղեկատվությամբ»,- ասել է Զախարովան:
Լրագրողի հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան պատասխանել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պետք է քննարկեն և համաձայնեցնեն այդ հարցը: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կոլեկտիվ են ընդունվում: