Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել
ԱշխարհՄիացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը այսօր` պաշտոնավարման 45-րդ օրը, հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։
2017 թվականի հունիսի 11-ին Թերեզա Մեյի երկրորդ կաբինետում նշանակվել է Գանձապետարանի գլխավոր քարտուղար։
2022 թվականի սեպտեմբերի 5-ին ընտրվել էր Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ։
2022 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ դառնալուց մեկ օր անց, Թրասը Էլիզբեթ 2-րդ թագուհու կողմից նշանակվեց վարչապետ՝ դառնալով բրիտանացի երրորդ կին վարչապետը՝ Մարգարետ Թետչերից և Թերեզա Մեյից հետո։