Չավուշօղլուին անհանգստացրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի գնահատման համար ԵԱՀԿ առաքելությունը
ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տարօրինակ կերպով է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի գնահատման համար ԵԱՀԿ առաքելությանը:
«Առանց Ադրբեջանի համաձայնության նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին։ Նման հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Մենք դա դիտարկում ենք որպես անձնական որոշում։ Դա ԵԱՀԿ առաքելություն չէ: Որովհետեւ ԵԱՀԿ-ում որոշումների կայացման ուղիներն ու մեխանիզմները հայտնի են։ Նման որոշումներով այս հարցը չի կարող լուծվել։ Այսինքն՝ եթե մենք ցանկանում ենք կայուն խաղաղություն, այստեղ պետք է լինեն անկեղծ քայլեր, ինչպես նաև աջակցություն միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասել է Չավուշօղլուն ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում։