Քյարքին ՀՀ տարածք չէ․ Փաշինյանը՝ 29.743 քկմ-ի մասին Փաշինյան․ «Հայաստանի տարածքը պետք է լինի, լինելու է և է 29 743 քկմ» Ղարաբաղի հարցում՝ որոշմամբ ՀՀ-ն դուրս եմ բերել թակարդից․ «Բոլոր քահանաները պետք է լինեն հիսուսական» ԿԺԴՀ-ն մոտ 10 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Եթե հողերը հանձնելով Հանրապետություններ հռչակենք, կհասնենք մինչև Լոռի». Սամվել Կարապետյան Կառավարությունը հայտարարում է 4-րդ Հանրապետության մասին. Թեհրանը սպառնում է Փարիզին «Մաֆիոզ կապերով որտեղ ինչ հարց ուզել՝ լուծել են»․ Փաշինյանը՝ Ծառուկյանի և մյուսների մասին Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք «Իշխանությունները թող նախ իրենց բարեկարգեն»․ Սամվել Կարապետյան Ո՞վ է ասել, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում պետք է ազատության մեջ լիներ. Փաշինյան «Գութան» փառատոնը վերադառնում է․ Կասկադում կնշվի Գագիկ Գինոսյանի 60-ամյակը ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրմամբ անհանգստացած ենք․ Փաշինյան 

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթի դատախազի տեղակալի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Ն.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ 2022 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալից ստացել է խոշոր չափերի՝ 2.460.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի միջոցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հանդիպել է ամբաստանյալ Ն. Դ.-ի հետ և քննարկել վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքները: Հանդիպման ընթացքում Կ. Ն.-ն խոստացել է իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նպաստել դատարանի կողմից Ն. Դ.-ի նկատմամբ այնպիսի պատիժ նշանակելուն, որը հնարավորություն կտա վերջինիս համաներման մասին օրենքի հիման վրա ազատվել պատժից, ինչի համար ամբաստանյալից պահանջել է 2.460.000 ՀՀ դրամ կաշառք:

Օգտագործելով Արմավիրի մարզի դատախազությունում աշխատելու ժամանակահատվածում նույն մարզի դատախազության դատախազների և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների շրջանում ունեցած կապերը՝ Կ. Ն.-ն ձեռնամուխ է եղել կաշառքի դիմաց Ն. Դ.-ի օգտին խոստացված գործողության կատարմանը:

Արդյունքում Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 17-ի դատավճռով Ն. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավորություն է ստացել համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի հիման վրա ազատվել պատժից:

2022 թվականի մայիսի 19-ին Կ. Ն.-ն Գ. Գ.-ի տանը հանդիպել և Ն. Դ.-ից ստացել է պահանջված կաշառքի գումարից 2.000.000 ՀՀ դրամը, իսկ մնացած 460.000 ՀՀ դրամը Ն. Դ.-ն Ն. Ա.-ի օգնությամբ 2022 թվականի մայիսի 31-ին փոխանցել է Գ.Գ.-ի մտերիմ անձի բանկային հաշվեհամարին, ով նույն օրը գումարը կանխիկացրել և Գ. Գ.-ի միջոցով փոխանցել է պաշտոնատար անձին:

Խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություները չարաշահելուն դրդելու համար Կ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ նախկին /2003թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022թ./ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կաշառք ստանալուն օժանդակելու համար Գ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին /2003թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022թ./ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին /2003թ. խմբագրությամբ, ուժը կորցրած 2022թ./ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկու գրասենյակը պատասխանել է Ֆեդորովի՝ ընտրություններ անցկացնելու պահանջինՔյարքին ՀՀ տարածք չէ․ Փաշինյանը՝ 29.743 քկմ-ի մասինՓաշինյան․ «Հայաստանի տարածքը պետք է լինի, լինելու է և է 29 743 քկմ» Ղարաբաղի հարցում՝ որոշմամբ ՀՀ-ն դուրս եմ բերել թակարդից․ «Բոլոր քահանաները պետք է լինեն հիսուսական»ԿԺԴՀ-ն մոտ 10 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌուսաստանում Ճապոնիայի՝ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումն անվտանգության սպառնալիք են համարել «Եթե հողերը հանձնելով Հանրապետություններ հռչակենք, կհասնենք մինչև Լոռի». Սամվել ԿարապետյանՂրիմում չեղարկվել է անօդաչուների հարձակման վտանգըԹրամփը տնտեսական հետևանքներով է սպառնացել Իրանին աջակցող երկրներինԿառավարությունը հայտարարում է 4-րդ Հանրապետության մասին. Թեհրանը սպառնում է Փարիզին «Մաֆիոզ կապերով որտեղ ինչ հարց ուզել՝ լուծել են»․ Փաշինյանը՝ Ծառուկյանի և մյուսների մասինՍոչիի օդանավակայանը կրկին ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքըԴատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք«Իշխանությունները թող նախ իրենց բարեկարգեն»․ Սամվել ԿարապետյանՊատրիարք Կիրիլի խորհրդականը պատմել է Ֆիդել Կաստրոյի հետ նրա հանդիպումների մասինՈ՞վ է ասել, որ Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում պետք է ազատության մեջ լիներ. Փաշինյան«Գութան» փառատոնը վերադառնում է․ Կասկադում կնշվի Գագիկ Գինոսյանի 60-ամյակըԿիևին ռուսական բալիստիկ հրթիռներով հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվելՄոսկվայի երկու օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվելԼքված շունը տիրոջը մատնել է ոստիկանությանըԱՄՆ-Իրան հարաբերությունների սրմամբ անհանգստացած ենք․ Փաշինյան«Սխալ հաշվարկներ»․ Իրանը կոշտ պատասխանեց Թրամփին Քննչականը թաքցնում է զինվորների մահվան թվերը․ Ալեն Սիմոնյանի էթիկայի հարցը՝ հանձնաժողովումՓաշինյանի կուսակցությունը նախատեսում է վերափոխել և խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Lenta.ruՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն». Նիկոլ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց՝ Ղարաբաղյան շարժման տրամաբանությունն այլևս չկա կառավարության ծրագրումԲեռնատարի վրաերթից զոհված զինծառայողը ընտանիքի կրտսեր զավակն էրԵվրոպայում էներգակիրների համար գերավճար են հայտնաբերել#ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Եթե չընտրվեմ, իսկ ես հույս ունեմ, որ չեմ ընտրվի, իմ կյանքում ոչինչ չի փոխվելու. Արեգա ՀովսեփյանԼարված իրավիճակ կառավարության շենքի մոտ․ քաղաքացին բերման ենթարկվեցՃամբարակում զինծառայողների վրաերթի դեպքով հարուցվել է քրեական վարույթ. վարորդը ձերբակալվել է Մի քանի սցենար ունենք, բայց ընտրության ավարտից հետո կխոսենք, թե որ սցենարն ենք ընտրում. ԳրիգորյանԲրիտանիայում «կանաչ հարկը» կարող է հարվածել ֆերմերներին ու բարձրացնել սննդի գներըԱրքայազն Հարրին ու Մեգանը վերադառնում են Մեծ ԲրիտանիաՀայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն առաջիկա 5 տարիներինԽուլիգանություն «Զովք»-ում․ 36-ամյա տղամարդը գարեջրի շիշ է կոտրել ու ծեծկռտուք սարքելՆիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ«Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահաս երեխաների հայր Փի Դիդին՝ Թուփաքի սպանության գործի նոր թիրախՔիմ Քարդաշյանն ու Լուիս Հեմիլթոնը այլևս չեն թաքցնում հարաբերությունները Պարոն Ղազինյանին երեկ ԱԺ դահլիճից ապօրինի կերպով հեռացրին՝ օրենքը խախտելով. Արամ Վարդևանյան«Կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարությունն է»․ Փաշինյան2.1 մլդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվիՀայաստանը մտնում է «Չորրորդ Հանրապետության» փուլ․ Փաշինյան«Մահվան հատված» Երևան-Սևան-Իջևան ճանապարհին․ 3 տարում՝ 5 զոհ, 16 վիրավոր Կա քաղաքացիների մի ստվար զանգված, որ մեզ խնդրում են չընտրել ընդդիմադիր թեկնածուներին . ԱլեքսանյանՀայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Ադրբեջանը հայտարարում է՝ ևս 2,725 տոննա ռուսական ցորեն կուղարկվի Հայաստան
Ամենադիտված