2000-ականների կեսերից Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է․ Բելառուսի վարչապետ
Տնտեսություն
Վերջին տարիներին շատ լավ առաջընթաց ենք գրանցել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ 2000-ականների կեսերից մի քանի անգամ ավելացել է ապրանքաշրջանառությունը։
Այս տարվա 8 ամիսների ընթացքում այն ավելացել է գրեթե 100 տոկոսով, նշել է Գոլովչենկոն։
«Վստահ եմ, որ մենք էլ ավելի լավ արդյունքների կհասնենք։ Շատ կարեւոր է պարզ առեւտրից եւ արտահանման-ներմուծման գործառնություններից անցնել ավելի լուրջ նախագծերի»,-հավելել է Գոլովչենկոն։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)