ՌԴ ԱԳՆ-ն «խայտառակություն» է անվանել Թրասի հրաժարականը
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լիզ Թրասի հեռանալը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից՝ «նման խայտառակություն թագավորությունը դեռ չէր տեսել» խոսքերով։
«Բրիտանիայի վարչապետը նման խայտառակություն երբեք չէր տեսել: Կհիշվեն տանկի վրա սաղավարտը, աղետալի անգրագիտությունը և թագուհու հուղարկավորությունը Լիզ Թրասի հետ հանդիպումից անմիջապես հետո»,- գրել է ռուս դիվանագետը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հոկտեմբերի 20-ին Դաունինգ Սթրիթում հայտարարեց իր հրաժարականի մասին։