Կարծում եմ, որ միջանցքը կհետաքրքրի նաև Հնդկաստանին, և կկարողանանք հասնել ի վերջո այս գաղափարի իրագործմանը. Միրզոյան
Արտաքին Քաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ կայացավ Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների մամլո ասուլիսը: Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ ի՞նչ փուլում է գտնվում Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը և ինչ հեռանկարներ այն կարող է բացել տարածաշրջանի երկրների համար: Նաև՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրների, մասնավորապես՝ Հնդկաստանին ներգրավելու ուղղությամբ:
Հարցին նախ պատասխանեց Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. «Կարևոր թեմաներից է այս միջանցքը, մենք զրուցել ենք նաև այս թեմայով և համակարծիք ենք եղել, հաշվի առնելով Հնդկաստանի դերակատարությունն ու այն դերը, որ նա կարող է ունենալ այս հարցի շուրջ, ձևակերպել եռակողմ պլատֆորմ՝ Հնդկաստանի, Հայաստանի և Իրանի միջև, որպեսզի կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված եր նպատակները»:
Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Հայաստանն իսկապես հետաքրքրված է այս տրանսպորտային միջանցքով, մենք՝ Բուլղարիան, Իրանն ու Հայաստանն, արդեն իսկ նախաստորագրել ենք համաձայնություն, բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ, երկրների, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում: Կարծում եմ, որ միջանցքը կհետաքրքրի նաև Հնդկաստանին, և կկարողանանք հասնել ի վերջո այս գաղափարի իրագործմանը»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)