ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման վտանգավոր սահմանագծին. Զախարովա
ԱշխարհՆԱՏՕ-ի երկրների կողմից Կիևին սպառազինությամբ զինելը, շարունակաբար ռազմական օգնություն ցուցաբերելը Հյուսիսատլանտյան դաշինքին մոտեցնում է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման վտանգավոր շեմին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՆԱՏՕ-ի երկրները, ասես մրցակցելով մեկը մյուսի հետ, շարունակում են Կիևի ռեժիմին սպառազինություն, զինամթերք մատակարարել, տրամադրել հետախուզական տվյալներ, վերապատրաստել զինվորներին, տվյալներ տրամադրել, ցուցումներ տալ ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ՝ այդպիսով ավելի ու ավելի մոտենալով Ռուսաստանի հետ ռազմական ուղիղ առճակատման վտանգավոր գծին»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնությունը, վերջին տվյալներով, 42,3 միլիարդ դոլար է կազմել, որից 28,3 միլիարդը տրամադրել է ԱՄՆ-ն։