Ջուլիա Ֆոքսը ցույց է տվել իր կյանքը փրկած 45 հազար դոլար արժողությամբ պայուսակը
ԱյլԱմերիկացի դերասանուհի և մոդել Ջուլիա Ֆոքսը ցուցադրել է Hermes Birkin պայուսակը, որը փրկել է իր կյանքը անհայտ անձի հարձակման ժամանակ։ Այս թեմայով գրառումներ են հայտնվել նրա Instagram-ի էջում։
Ռեփեր Քանյե Ուեսթի նախկին սիրեցյալը տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել նշված ապրանքանիշի պայուսակը։ Տեղադրված կադրերը ցույց են տալիս, որ պայուսակի վրա կան մի քանի քերծվածքներ: Հեռուստաաստղի խոսքով՝ դրանք առաջացել են այն բանից հետո, երբ անծանոթ տղամարդը փորձել է մաչետեով հարվածել իրեն հանրային միջոցառման ժամանակ։
«Դա, հավանաբար, այնքան էլ նկատելի չէ, բայց իրականում պայուսակի վրա հարձակվել են մաչետեով: Չեմ կատակում: Սա իսկապես պատահել է իմ պայուսակի և ինձ հետ: Այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես է մաչետեն կտրել այն»,-ասել է աստղը հրապարակված տեսանյութում։
Հայտնի է, որ նմանատիպ պայուսակի արժեքը կազմում է մոտ 45 հազար դոլար։