Բելառուսական բանակը պատրաստ է պատասխանել հնարավոր սադրանքներին. Վիկտոր Խրենին
ԱշխարհԲելառուսական բանակը պատրաստ է պատասխանել հնարավոր սադրանքներին: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ Նրա խոսքերը մեջբերում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորքերն ու ուժերը ռոտացիոն սկզբունքով կատարում են համապատասխան խնդիրներ մեր երկրի հարավային սահմաններում։ Մենք պատրաստ ենք նաև արձագանքել հնարավոր սադրանքներին արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններով»,- ասել է Խրենինը։
Նրա խոսքով, միջոցներ են ձեռնարկվում սահմանային գոտում ռազմական սադրանքները կանխելու համար։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ իրականացվում է Բելառուսի սահմանի պահպանում և պաշտպանություն։ Խրենինն ընդգծել է, որ հետախուզությունն իրականացվում է շարունակական հիմունքներով, կազմակերպվել է նաև տեղեկության փոխանակում Բելառուսի դաշնակիցների հետ։