Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցում Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը Ինձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ «Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան «Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան Բաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել» ԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվում Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 

Խաղաղությունն իր գինն ունի մեզ համար, սակայն դա չի նշանակում, որ մենք ծնկաչոք ենք և աղերսում ենք․ ՀՀ նախագահ (տեսանյութ)

Քաղաքական

Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի նախագահ Աթանաս Զաֆիրովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը, որն ինձ հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Այս շքանշանը մեծ նշանակություն ունի, քանի որ ներկայացնում է այն աշխատանքը, որն իրականացնում են հազարավոր բուլղարներ և հայեր մեր երկրների համագործակցությունը զարգացնելու համար»,- ասել է Աթանաս Զաֆիրովը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ։ «Մենք՝ ժամանակակիցներս, պարտավորություն ունենք շարունակել այն ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, Ձեզ և Ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Այնուհետև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախագահը հակիրճ ամփոփել է Բուլղարիա կատարած պետական այցի արդյունքները, անդրադարձել ներկայումս Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա զարգացումներին, Արցախի հակամարտության կարգավորման հիմնախնդրին։ Նախագահը կարևորել է այս օրերին Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության իրականացումը։

«Մենք մեր գործընկեր երկրների աջակցության կարիքն ունենք։ Խոսքը գնում է ԵՄ աջակցության մասին, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային վեճի խնդիրն արձանագրել և հետագայում մոնիթորինգ իրականացնել։

Մենք հույս ունենք, որ դիտորդական առաքելությունը մեզ կօգնի արձանագրել այն խախտումները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից և դրանք կներկայացնի միջազգային ատյաններում, որից հետո պահանջը՝ զորքերը հետ քաշելու վերաբերյալ, իրականություն կդառնա։ Այս առումով և՛ Բուլղարիայի, և՛ ԵՄ անդամ այլ երկրների օգնությունը շատ կարևոր է մեզ համար,- ասել է նախագահ Խաչատուրյանը։ -Ադրբեջանը հայտարարում է, որ մենք ցանկություն ունենք իրենց տարածքային ամբողջականությունը չճանաչել, իրենց տարածքները գրավել։ Մենք երբևիցե այդպիսի ցանկություն չենք ունեցել։ Մեր ցանկությունն է ապրել խաղաղ: Մենք որևէ ձևով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա հարցական չենք դրել։ Մենք ընդունում ենք իրենց տարածքային ամբողջականությունը, իրենք պետք է ընդունեն մեր տարածքային ամբողջականությունը: Մենք պետք է կարողանանք ապահովել այնպիսի միջավայրը, որ մեր երկիրը բարգավաճի և արագ զարգանա։ Մենք գնում ենք դեպի խաղաղություն։ Այդ խաղաղությունն իր գինն ունի մեզ համար, սակայն դա չի նշանակում, որ մենք ծնկաչոք ենք և աղերսում եք։ Ո՛չ։ Մենք ուղղակի հայտարարում ենք, որ ցանկանում ենք առաջ շարժվել խաղաղության ճանապարհով։ Մենք մեր տարածքի պահապանն ենք, ոչ մի սանտիմետր զիջելու ցանկություն չկա և չի կարող երբևէ լինել»։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում հանգամանալից պատասխանել է համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի էներգետիկ մարտահրավերներին և Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, տնտեսական ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ
Ամենադիտված