Գիտնականներն անվանել են մթերքները, որոնք կարելի է օգտագործել ալկոհոլի հետ և չգիրանալ
Ժամանց
Այն ալկոհոլ օգտագործողները, ովքեր ավելի շատ սպիտակուցային սնունդ են օգտագործում, ավելի քիչ են հակված գիրության։ Այս եզրակացության են եկել Սիդնեյի համալսարանի գիտնականները։ Գիտնականների աշխատանքը ներկայացվել է Մելբուռնում կայացած գիրության հարցերով միջազգային կոնգրեսում։
Հետազոտության ընթացքում օգտագործվել են 9 341 մեծահասակների տվյալները, ովքեր մասնակցել են իրենց սննդակարգի 24-ժամյա վերլուծությանը: Փորձի ընթացքում գիտնականները հետևել են նրանց սննդային սովորություններին:
Բոլոր մասնակիցների 40%-ը հայտնել է, որ այդ օրը ալկոհոլ է օգտագործել: Ինչպես պարզվել է, նրանք նախընտրում էին ավելի շատ յուղոտ, սպիտակուցային մթերքներ (օրինակ՝ ընդեղեն, խորոված և այլն), քան չխմածները։ Նրանք նաև ավելի շատ կալորիաներ են օգտագործել, քան երկրորդ խումբը։
Ալկոհոլ օգտագործողների երկու երրորդն ընտրել է սպիտակուցներով հարուստ, բայց ածխաջրերի և ճարպերի ցածր պարունակությամբ մթերքներ, ինչպիսիք են անյուղ միսը, թռչնամիսը, ծովամթերքը, ընկույզը և հատիկաընդեղենը: Նրանք սպառել են միջինը 1749 կալորիա՝ մոտ 577 կալորիա ավելի քիչ, քան չափահասին անհրաժեշտ է քաշը պահպանելու համար: Ալկոհոլ օգտագործողների մեկ երրորդը նախընտրում էր ավելի անառողջ նախուտեստներ, օրինակ՝ չիփսեր: Նրանք սպառել են միջինը 3051 կալորիա՝ 813-ով ավելի, քան իրենց ամենօրյա պահանջմունքը։
«Հայտնի է, որ ալկոհոլը մեծացնում է ախորժակը հատկապես կծու պարունակող սննդի հանդեպ: Հետազոտությունները ցույց են տվել, որ FGF-21 հորմոնի մակարդակը, որը մեծացնում է սպիտակուցի նկատմամբ ախորժակը և ճնշում է քաղցրավենիքի նկատմամբ ախորժակը, ավելանում է ալկոհոլ օգտագործելուց հետո»,- նշել են գիտնականները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան