Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայում իրավիճակը
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բանակցությունները տեղի են ունեցել այսօր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։