Իտալացին պաշտպանել է դիպլոմը բենզալցակայանում, որպեսզի մասնակցի սիրելի թիմի ֆուտբոլային հանդիպմանը
ԱյլԻտալիայում 46-ամյա ձեռնարկատերը համալսարանական կրթությունն ավարտել է բենզալցակայանում, որպեսզի մասնակցի իր սիրելի ֆուտբոլային թիմի՝ Բարիի հանդիպմանը։ Այդ մասին գրում է il Resto del Carlino-ն։
Մասիմո Վիտիի դիպլոմի պաշտպանության ժամկետը համընկել է «Բարի»-«Պարմա» հանդիպման օրվա հետ, սակայն իտալացին չի չեղարկել իր ծրագրերը։ Տղամարդը որոշել է դիպլոմը պաշտպանել ճանապարհին։
Հռոմից Պարմա տանող ճանապարհին, որտեղ պետք է կայանար Իտալիայի գավաթի խաղարկությունը, կանգ առնելով բենզալցակայանում, Վիտին հաջողությամբ պաշտպանել է դիպլոմը տեսակապով և դարձել բիզնեսի կառավարման մասնագետ՝ նստելով բենզալցակայանի սրճարանի սեղանի շուրջ։ Առցանց պաշտպանությունից անմիջապես հետո արված լուսանկարում ավանդական ծաղկեպսակը գլխին տղամարդը շամպայն է խմում անմիջապես շշից:
Ցավոք սրտի, սիրելի թիմը չարդարացրեց իր երկրպագուի հույսերը: Արդյունքում Վիտիի թիմը 1։0 հաշվով զիջեց «Պարմային»։