Բրիթնի Սփիրսը փոխնակ մայր է փնտրում վիժումից հինգ ամիս անց
ԱյլԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն ու նրա ամուսինը՝ ֆիթնեսի մարզիչ Սեմ Ասգարին, փոխնակ մայր են փնտրում իրենց չծնված երեխայի համար։ Այս մասին հայտնում է Radar Online-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Radar Online-ի փոխանցմամբ՝ Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ծրագրում են օգտվել փոխնակ մայրության ծառայություններից՝ ծնող դառնալու համար։ Ինսայդերը լրագրողներին հայտնել է, որ երգչուհին համալիր բժշկական հետազոտություն է անցել։ Սակայն դրա արդյունքներն ուսումնասիրելուց հետո բժիշկները նրան խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ հղիությունից և դիմել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիային։
Ապրիլին Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին հայտարարեցին, որ երեխայի են սպասում, սակայն մեկ ամիս անց նրանք հայտնեցին վիժման մասին։
Բրիթնի Սփիրսն արդեն երկու որդի ունի նախկին ամուսնուց՝ Քևին Ֆեդերլայնից՝ 17-ամյա Շոն Փրեսթոնը և 16-ամյա Ջեյդեն Ջեյմսը։