Ուկրաինան ԵՄ-ից և ԱՄՆ-ից ամսական 3-4 միլիարդ եվրո է խնդրել. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
ԱշխարհԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ-ից և ԱՄՆ-ից ամսական 3-4 միլիարդ եվրո է խնդրել իր ծախսերը հոգալու համար։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այդ գումարից ամսական 1,5 մլրդ եվրո կհատկացվի ԵՄ-ի կողմից, ուստի 2023 թվականին ֆինանսական օգնությունը կկազմի մոտ 18 մլրդ եվրո։
«Այդ 3-4 միլիարդը պետք է տրամադրեն Եվրամիությունը, մեր ամերիկացի ընկերները և միջազգային ֆինանսական կառույցները»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է հավանություն տալ Ուկրաինային մոտ 50 մլրդ դոլարի չափով օգնության նոր փաթեթի հատկացմանը մինչև տարեվերջ։