Հայաստանը կարող է զբաղեցնել Ռուսաստանի շուկայում ազատված տեղերը․ Ռեշետնիկով
Հայկական բիզնեսը կարող է լրացնել ռուսական շուկայում ազատված խորշերը, ուրբաթ օրը Երեւանում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայ գործարարների հետ հանդիպումից հետո:
«Մենք առարկայական քննարկել ենք արտադրական կոոպերացիայի թեման, քանի որ այժմ ռուսական շուկայում տեղեր են ազատվել, և հայկական բիզնեսը կարող է, պատրաստ է, ցանկանում է լրացնել այդ խորշերը։ Սրանք Հայաստանի տնտեսության զարգացման լրացուցիչ հնարավորություններ են․.. Հիմա իսկապես հնարավորությունների պատուհան կա, և շատ կարևոր է, որ հնարավորությունների պատուհանը օգտագործվի ի շահ հայկական և ռուսական տնտեսության», - ասել է Ռեշետնիկովը։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել լավ, անկեղծ զրույց, մտքերի փոխանակում։ «Մենք պայմանավորվել ենք «թեժ գիծ» ունենալ, որպեսզի հայկական բիզնեսը կարողանա հարցեր տալ, մենք օպերատիվ կպատասխանենք դրանց, կտրամադրենք բոլոր տեղեկությունները», - նշել է նախարարը: Նրա խոսքով ՝ «թեժ գծի» միջոցով ռուսական բիզնեսը նույնպես կարող է կապ հաստատել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ։ «Դա կլինի երկկողմանի հաղորդակցման ալիք», - ասաց Ռեշետնիկովը:
Նա հավելել է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է։ «Մեզ մոտ անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է 40 տոկոսով, այս տարվա ութ ամիսներին՝ եւս 60 տոկոսով։ Դրան գումարած՝ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների մեծ հոսք կա, քանի որ այստեղ բավական շատ են ռուսաստանցիները, որոնք ակտիվորեն աշխատում են ռուսական տնտեսության համար, և գործում են հայկական ընկերություններ», - նշել է Ռեշենտնիկովը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)